Հիմնական հատկանիշները
Ինքնասպասարկվող վճարային տերմինալներից մինչև տարադրամի փոխանակման
համակարգերի և առցանց կառավարումն ու մշտադիտարկումն իրականացնող գործիքների ստեղծում:
Մենք ավելի քան 15 տարի շարունակ էլեկտրոնային տարատեսակ վճարային համակարգեր ստեղծելու գործում առաջատարն ենք։
Խելացի, ինքնակառավարվող համակարգեր, որոնք ընդգրկում են տարատեսակ սարքավորումներ և ծրագրայինլուծումներ
Ընդգրկուն համակարգեր
Տվյալների ամբողջական գաղտնագրումն ապահովող անվտանգության արձանագրությունների կիրառում, գաղտնագրման գործիքների (ներառյալ RSA կրիպտոգրաֆիա) օգտագործում։
Անվտանգության բարձր մակարդակ
Օգտագործողի ինտուիտիվ ինտերֆեյս, ինչի շնորհիվ էլ գործարքներն ունենում են սահուն ընթացք։
Օգտագործողի ինտերֆեյս
Իրական ժամանակում մշտադիտարկման գործիքներ, որոնք թույլ են տալիս համակարգերի նկատմամբ իրականացնել ամբողջական վերահսկողություն և բոլոր բաղադրիչների օպտիմալ կառավարում
Մշտադիտարկում իրական ժամանակում
Հեռահար կառավարման ու անվտանգության ժամանակակից միջոցների կիրառման շնորհիվ մեր համակարգերն ու սարքավորումները դառնում են անխոցելի։
Համակարգերի հեռահար կառավարում
Մեր արտադրանքը
Արժույթի փոխանակման համակարգեր եւ կրպակներ
Արտարժույթի փոխանակման մեր կրպակներն առաջարկում են արտարժույթի փոխանակման գերարագ, ապահով և պարզ լուծում։ Տարադրամի փոխանակման ավանդական սեղանիկներն ու սպասող հաճախորդների հերթերը թողնում ենք անցյալում և ընտրում ենք ինքնասպասարկման միջոցով, հաշված վայրկյանների ընթացքում արտարժույթի փոխանակման նորարարական տարբերակը՝ 24/7 հասանելիությամբ։


Վճարահաշվարկային համակարգեր ու տերմինալներ
Վճարահաշվարկային տերմինալներն առաջարկում են ավելի քան հարյուր տեսակի ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համապարփակ լուծումներ։ Կոմունալ վճարումներից մինչև դրամական արագ փոխանցումներ, մեր հաճախորդներին առաջարկում ենք գործարքների սահուն ընթացք, որի հիմքերում կանգնած է այս ոլորտում մեր ավելի քան 15 տարվա մասնագիտական փորձը։
Մշտադիտարկում՝ իրական ժամանակում
Իրական ժամանակում մշտադիտարկում իրականացնող մեր գործիքները հնարավորություն են տալիս առցանց դրամական գործարքների սարքերի ու գործընթացների ամբողջական կառավարման ու դիտարկման, ինչի շնորհիվ էլ մեր հաճախորդները կարողանում են արագորեն բացահայտել թերությունները, բարելավել ծառայության որակը և բարձրացնել հաճախորդների գոհունակությունը։


Պատրաստ ենք օգնել ձեզ՝ առաջ մղել ձեր արդեն իսկ գործող համակարգերն ու լուծումները կամ ստեղծել այնպիսի համակարգ, որի շնորհիվ ձեր ընկերությունը կգրանցի նոր հաջողություններ:
Կապվել մեր հետՄեր հաճախորդները
Մենք աշխատել ենք ֆինանսատեխնիկական ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների հետ և օգնել նրանց՝ վճարման և դրամական բազմատեսակ գործարքների հետ կապված ծառայությունները հասցնել ամենաբարձր մակարդակի:
Մեր մասին
Լուծումներ
Կոնտակտային տվյալներ
- +374 91 202741 +374 91 435318
- alpha.processing@yahoo.com tomartg@gmail.com
© 2021 Alpha Processing. Բոլոր իրավունքները պաշտպանված են