Մեր մասին

«Ալֆա Պրոցեսինգ» Ընկերությունը ծրագրային ապահովման համակարգեր ստեղծող ընկերություն է, որը մասնագիտացած է խելացի ու ինքնակառավարվող ընդգրկուն համակարգերի, վճարահաշվարկային և տարադրամի փոխանակման հարթակների ստեղծման ու հարակից ծառայությունների մատուցման գործում։ Մեր գործունեության ընթացքում մենք կարողացել ենք տալ մեր գործընկերներին՝ իրենց հաճախորդներին ավելի բարձրորակ ու նորարարական ծառայություններ մատուցելու հնարավորություն: Մեր գործունեության ընթացքում շարունակ ընդլայնել ենք մեր հմտությունների ու կարողությունների ցանկը` դրանում ներառելով նաև մեր իսկ կողմից արտադրվող վճարումների և տարադրամի փոխանակման կրպակների ճարտարագիտությունն ու արտադրությունը: Ընկերությունը հիմնադրել ենք 2013 թվականին, Երևանում՝ այստեղ բերելով նորարարական բարդ ու հաջողված համակարգերի ստեղծման գործում ունեցած մեր քսան տարվա փորձառությունը։ Հպարտ ենք մեն անցած երկար ճանապարհով և օրեցօր ավելացող գոհունակ հաճախորդներով, ովքեր իրենց ակնառու տեղն ունեն տարածաշրջանի ֆինասնատեխնոլոգիական ոլորտում: Մենք շարունակում ենք իրագործել նոր մտահղացումներ, կառուցել նոր ու դեպի ապագան նայող համակարգեր։ Մեզ ոգևորում է այն, որ մենք օգնում ենք մեր հաճախորդներին հասնելու իրենց՝ շարունակ առաջ գնացող տեխնոլոգիական նպատակներին:


Ստեղծում ենք առցանց վճարումներ ու այլ գործարքներ իրականացնող ապահով ու առաջադեմ համակարգեր: Ծրագրերից մինչեւ սարքավորումներ, մեր լուծումները հարմարեցվում են ձեր բիզնես կարիքներին ու ապահովում 24/7 աշխատունակություն:

Մեր հմտությունների շրջանակը

Գաղափարների ձևավորում

Մենք կարևորում ենք, որ մեր արտադրանքն ու ծառայությունները լիարժեք հոգան մեր հաճախորդների կոնկրետ կարիքները և արդարացնեն նրանց սպասումները։ Այդ իսկ պատճառով, մենք որդեգրել ենք գաղափարից արժեքավոր արտադրանքի հասնելու ռազմավարությունը և փորձում ենք մեր համագործակցության շրջանակներում առավելագույնս ներգրավվել հաճախորդի աշխատակազմի հետ, բացահայտել հաճախորդի բիզնեսի կարիքները, հասկանալ դրա զարգացմանն ուղղված նպատակները և ստեղծել այնպիսի արտադրանք, որը կլինի միաժամանակ և՛ նորարարական և՛ գործնական։

Առաջադեմ ճարտարապետություն

Ծրագրային լուծումների ճարտարապետությունն իր ամբողջության մեջ իրականացնելու համար մենք խորապես ուսումնասիրում ենք հաճախորդի բիզնեսը, հաշվի ենք առնում վերջինիս կոնկրետ կարիքներն ու տեխնիկական բոլոր պահանջները, որից հետո միայն՝ կազմում ծրագրային լուծման տարբերակները, ինչպես նաև ստեղծում՝ ապարատային սարքավորումները: Տիրապետում ենք անհրաժեշտ հմտություններին, ունենք բավարար հնարավորություններ և երկար տարիների փորձ՝ ստեղծելու այնպիսի ծրագրային լուծումներ, որոնց մեջ կներառվեն առաջադեմ տեխնոլոգիաներ և որոնք լիովին կհամապատասխանեն ոլորտի նորարարական պահանջներին:

Ծրագրային լուծումների ստեղծում

Մենք ապահովում ենք ծրագրերի և ընդգրկուն համակարգերի արտադրության ամբողջական շղթան՝ արտադրանքի արագ նախատիպային մշակումից մինչև լիարժեք օգտագործելի հարթակների ստեղծում։ Մեր աշխատանքը ներառում է բոլոր մոդուլների տեխնիկական բարելավումները և որակի ապահովման ու փորձարկման բոլոր գործընթացները։

Սարքավորումների ստեղծում

Ֆինանսատեխնիկական ոլորտի համար նախագծում և արտադրում ենք սպառողների համար դրամական գործարքներ կատարող հարմարավետ սարքեր` պորտալներ, տերմինալներ և կրպակներ, որոնք լիովին համապատասխանում են պարզ, արագ և ապահով դրամական գործարքների իրականացման միջազգային բոլոր չափանիշներին։

Մեր թիմը

Ashot Hovhannisyan

Աշոտ Հովհաննիսյան

Համահիմնադիր, Տնօրեն

Աշոտ Հովհաննիսյանը հանդիսանում է Alpha Processing-ի համահիմնադիրը, ինչպես նաև՝ կազմակերպության գործադիր ու տեխնիկական տնօրենը։ Ծրագրային լուծումներ ու համակարգեր ստեղծելու իր ավելի քան քսան տարվա փորձի շնորհիվ, Աշոտը հեղինակն է մի շարք բարդ ու ընդգրկուն համակարգերի, որոնք մինչ օրս հաջողությամբ գործում են հայաստանյան և միջազգային շուկաներում։ Աշոտը կիրառական մաթեմատիկայի և թվային մեթոդների փորձագետ է։ Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Ունի ծրագրավորման բազմաթիվ լեզուների բարձր հմտություն։

Suren Stepanyan

Սուրեն Ստեփանյան

Համահիմնադիր

Սուրենը Աշոտի հետ միասին հիմնել է Alpha Processing-ը՝ նպատակ ունենալով ստեղծել նորարարական համակարգեր ֆինանսատեխնիկական ոլորտի համար։ Նա իր կարևոր ներդրումն ունի ընկերության աճի, նոր գաղափարների մշակման ու նոր լուծումների իրագործման մեջ։ Սուրենն ավարտել է Երևանի Պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Իր կարիերայի ավելի քան երեսուն տարիների ընթացքում, Սուրենը մասնագիտացել է ինչպես տեխնոլոգիական լուծումների ստեղծման, այնպես էլ ֆինանսատեխնիկական ու բիզնես ոլորտներում։ Վերջին տարիներին նա հիմնադրել է ֆինանսատեխնիկական ծառայություններ և լուծումներ մատակարարող մի շարք ընկերություններ։ Նա նաև գործադիր տնօրենն է Alpha Invest-ի, որը մատուցում է տարատեսակ ծառայություններ վճարահաշվարկային ոլորտի համար։

Artyom Mamyan

Արտյոմ Մամյան

Գլխավոր ճարտարագետ

Որպես Alpha Processing-ի սարքավորումների գլխավոր ճարտարապետ՝ Արտյոմն առաջին օրվանից մեր հիմնական թիմի մասն է կազմել ու մինչ օրս շարունակում է իր մեծ ներդրումն ունենալ դրամական գործարքների համար հարմարավետ սարքեր նախագծելու և արտադրելու գործում։ Արտյոմն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ֆակուլտետը։ Արտյոմը նաև զբաղվում է սարքերի ծրագրավորմամբ՝ ապահովելով դրանց արագ ու անվտանգ աշխատանքը։

Karen Tonoyan

Կարեն Տոնոյան

Ծրագրավորող

Կարենը փորձառու full-stack ծրագրավորող է, ով ունի ավելի քան 15 տարվա փորձ տարբեր վեբ հավելվածների նախագծման, մշակման, փորձարկման և ադմինիստարտիվ աջակցություն ցուցաբերելու գործում։ Նա վարպետորեն լուծում է տեխնիկական ամենաբարդ խնդիրները։ Կարենն ավարտել է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը։ Նա գերազանց տիրապետում է ծրագրավորման բազմաթիվ լեզուների, գործիքակազմերի ու աշխատանքային շրջանակների։

Betty Panossian

Բեթի Փանոսյան

Բիզնեսի զարգացման խորհրդատու

Ռեսուրսների ստեղծման ու բիզնեսի զարգացման ոլորտում Բեթին ունի ավելի քան քսան տարվա փորձ, որի շրջանակներում՝ նաև մի շարք առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ու հասարակական կազմակերպությունների համար։ Որպես բիզնես հաղորդակցության փորձագետ, Բեթին ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետն ու մասնագիտացած է բիզնեսի զարգացման ամբողջական ռազմավարությունների նախագծման և հաջող իրականացման մեջ՝ կենտրոնանալով այնպիսի հնարավորությունների բացահայտման ու կապիտալիզացման վրա, որոնք լավագույնս ծառայում են ընկերության աճի կոնկրետ հանգրվանին։

Arsen Abajyan

Արսեն Աբաջյան

Ծրագրավորող

Առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ լայնամասշտաբ վեբ հավելվածներ, գործիքներ և տարրատեսակ այլ լուծումներ ստեղծելու գործում Արսենն ունի ութ տարվա փորձ և հանդիսանում է որպես բարձրակարգ ծրագրավորող։ Նա ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ու տիրապետում է ծրագրավորման բոլոր հիմնական լեզուներին, գործիքակազմերին և աշխատանքային հիմունքներին։ Alpha Processing-ի թիմում Արսենը ստեղծում ու սպասարկում է մեր արտադրանքի ադմիտիստրատիվ հարթակները, որոնց միջոցով մենք հնարավորություն ենք ունենում մատակարարելու մեր հաճախորդներին պարզ, արագ ու ապահով վճարահաշվարկային ու տարադրամի փոխանակման գործարքների առաջադեմ լուծումներ։

Anna Mkrtchyan

Աննա Մկրտչյան

UI/UX դիզայներ

Alpha Processing-ի UI/UX դիզայներ Աննայի աշխատանքի շնորհիվ է, որ մեր բոլոր արտադրանքները հաճախորդներին և օգտագործողներին ներկայանում են գրավիչ տեսքով և օգտագործողի ինտուիտիվ ինտերֆեյսով։ Որպես մասնագետ գրաֆիկական և UI/UX դիզայներ՝ Աննան ունի ավելի քան վեց տարվա աշխատանքային փորձ և դիզայնի տարբեր գործիքների տիրապետման հմտություն։ Նա ավարտել է Հայաստանի Գեղարվեստի ակադեմիան, ինչպես նաև մասնակցել է մասնագիտական մի շարք հեղինակավոր դասընթացների։

Մեր գործընկերները

Հաճախորդների հետ ունեցած մեր սերտ համագործակցության արդյունքում՝ մենք միասին հաջողությամբ ստեղծել ենք նոր հնարավորություններով համալրված վճարահաշվարկային համակարգեր և դրանով իսկ ապահովել՝ մեր հաճախորդների առավելությունն իրենց մրցակիցների նկատմամբ:


Team Telecom UCom Viva-MTS IDBank IDram

Գործընկերների կարծիքը մեր մասին

IDBank

«Ալֆա Պրոցեսինգ» Ընկերության հետ մեր համագործակցության արդյունքում միշտ ունեցել ենք նորարարական ու թվային այնպիսի լուծումներ, որոնք օգնել են մեզ լինել Հայաստանում ոլորտի առաջատարը։

- Սերգեյ Առաքելյան, Թվային բանկինգի տնօրեն, Վարչության անդամ

IDram

Իր ստեղծման առաջին իսկ օրվանից «Իդրամ» վճարային համակարգն առաջատարն է Հայաստանում օնլայն և օֆլայն հարմարավետ ու ապահով վճարումների ոլորտում։ Համակարգի սահուն ու անխափան աշխատանքն ապահովելու գործում իր կարևոր դերն ունի «Ալֆա Պրոցեսինգ» Ընկերության հետ մեր երկար տարիների համագործակցությունը։

- Արսեն Քդենյան, «ԻԴՐԱՄ» ՍՊԸ Տնօրեն


© 2021 Alpha Processing. Բոլոր իրավունքները պաշտպանված են